SpaceX-ը Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակել է հարավկորեական Korea Pathfinder Lunar Orbiter (KPLO) տիեզերանավը, որը պետք է լուսնի ուղեծիր դուրս գա դեկտեմբերի կեսերին, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ակնկալվում է, որ 678 կիլոգրամանոց տիեզերանավը կկազմի լուսնի մակերեսի քարտեզը, ինչը կօգնի ապագա վայրէջքի վայր գտնել եւ հայտնաբերել խառնարաններում ջրի հավանական աղբյուրները: KPLO-ն լուսնի ուղեծրում կմնա մոտ մեկ տարի։

Առաքելության արժեքը գնահատվում է 180 մլն դոլար։