Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ Սոչիում ընթացող բանակցությունները  շարունակվում են արդեն 3-րդ ժամն անընդմեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Երկու առաջնորդների հանդիպումը ընթանում է «Ռուս» առողջարանի տարածքում։

Լրագրողները լուսաբանել են հանդիպման սկիզբը, ապա այն ընթացել է դռնփակ: