ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլեւ նրա վերջին ագրեսիայի անընդունելի շարունակությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան տարածաշրջանից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն խախտում են հրադադարի ռեժիմը, այլեւ վերջին ագրեսիայի անընդունելի շարունակությունն են։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ», - ասված է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (@SFRCdems) 2022 թվականի օգոստոսի 5-ի հայտարարության մեջ: