Թուրքիայի Կենտրոնական բանկի միջամտությունն արտարժույթի շուկաներում լիրայի փոխարժեքին աջակցելու համար այս տարի 66 մլրդ դոլարի է հասել, հայտնել է Bloomberg-ի տնտեսագետը։

Հաշվարկներն արվել են մինչեւ հուլիսի 22-ին եւ ամսական մոտ 10 միլիարդ դոլար են կազմում, Twitter-ում գրում է Bloomberg-ի տնտեսագետ, Թուրքիայի կենտրոնական բանկի մակրոֆինանսական վերլուծության նախկին տնօրեն Սելվա Բազիկին։

Թուրքիայի Կենտրոնական բանկն այս տարի արտարժույթ է վաճառում՝ փորձելով կասեցնել լիրայի արժեքի անկումը։ Այնուամենայնիվ, 2021-ին 44 տոկոս անկումից հետո լիրան ընկել է ավելի քան մեկ քառորդով:

2019 եւ 2020 թթ. Կենտրոնական բանկն արժութային պահուստներից մոտ 128 միլիարդ դոլար է ծախսել շուկայի ինտերվենցիաների եւ պետական ​​բանկերի հետ արտարժույթի սվոփների վրա, ինչի արդյունքում նրա զուտ պահուստներն խորը բացասական տարածքում են հայտնվել: Քաղաքական ընդդիմությունն այդ ցուցանիշն օգտագործեց՝ կառավարության կողմից տնտեսության կառավարումը քննադատելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019-ի ամռանից հեռացրել է երկրի Կենտրոնական բանկի երեք ղեկավարի։

Բազիկի նշել է, որ Bloomberg-ը հաշվարկներ է կատարել՝ վերցնելով զուտ ներհոսքի տարբերությունը (վարկեր վերազեղչված + արտահանման եկամուտներ + արտարժույթով պաշտպանված ավանդներ - վաճառք պետական ​​ձեռնարկություններին - ոսկու վերագնահատում) եւ զուտ պահուստների իրական փոփոխությունը՝ առանց սվոփների: