Հնդկաստանը Մալայզիային առաջարկել է 18 Tejas թեթեւ մարտական ​​ինքնաթիռ (LCAs) վաճարել, հայտնել է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ Արգենտինան, Ավստրալիան, Եգիպտոսը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան եւ Ֆիլիպինները եւս հետաքրքրություն են ցուցաբերում մեկ տեղանի ինքնաթիռների նկատմամբ, հայտնում է Reuters-ը։

Անցյալ տարի Հնդկաստանի կառավարությունը 6 միլիարդ դոլարի պայմանագիր էր կքնել պետական ​​Hindustan Aeronautics Ltd-ի հետ (HIAE.NS)՝ 2023-ին տեղական արտադրության 83 Tejas-ի մատակարարման համար:

Փորձելով նվազեցնել Հնդկաստանի կախվածությունն օտարերկրյա պաշտպանական սարքավորումներից՝ վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում նաեւ ինքնաթիռների արտահանման համար:

Պաշտպանության նախարարությունը խորհրդարանին հայտնել է, որ Hindustan Aeronautics-ը պատասխանել է անցյալ հոկտեմբերին Մալայզիայի թագավորական օդուժի՝ 18 ինքնաթիռ գնելու առաջարկով հայտին՝ առաջարկելով վաճառել Tejas-ի երկու տեղանոց տարբերակը: «Մյուս երկրները, որոնք հետաքրքրություն են հայտնել LCA ինքնաթիռի նկատմամբ, հետեւյալն են՝ Արգենտինա, Ավստրալիա, Եգիպտոս, Միացյալ Նահանգներ, Ինդոնեզիա եւ Ֆիլիպիններ»,- պատգամավորներին ասել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Աջայ Բհաթը:

Նա նշել է, որ երկիրն աշխատում է նաեւ անտեսանելի կործանիչի արտադրության ուղղությամբ, սակայն հրաժարվել է ժամկետներ նշել՝ պատճառաբանելով ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունները: