Կալիֆոռնիայյում մարիխուանայի աճեցման ֆերմաների հետեւում կանգնած են մեքսիկական, հայկական եւ չինական կարտելները, գրում է Washington Examiner-ը:

Հարավային Կալիֆոռնիայի քննիչները պարզել են, որ ապօրինի ֆերմաները ղեկավարվում են մեքսիկական, հայկական եւ չինական կարտելների կողմից: «Դրանք վտանգ են ներկայացնում համայնքի անվտանգության համար»,-ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆի խոսնակ Հովարդ Ֆուքսը։

Անցյալ տարի համայնքում կար 750 ապօրինի պուրակ։ 2022 թվականին Կանեփի վերացման խմբի աշխատանքի շնորհիվ այս թիվը կկրճատվի մինչեւ 350։ Իշխանությունները ֆերմաներ են հայտնաբերում բնակիչների հուշումներով կամ տարածքի վրայով թռչելիս:

Ֆուքսի խոսքով՝ հայկական կարտելները հիմնականում գործում են փակ տնտեսություններում, իսկ մեքսիկական եւ չինական կարտելները գերադասում են աշխատել դրսում։ Ֆուքսի խոսքով՝ կարտելները լավ զինված են, ինչը խիստ վտանգավոր է դարձնում քննիչների աշխատանքը: