Տեխասի երդվյալ ատենակալները դավադրության տեսաբան Ալեքս Ջոնսին պարտավորեցրել են 45.2 միլիոն դոլար են վճարել՝ 2012-ին Սենդի Հուքի դպրոցում տեղի ունեցած սպանդը «բեմադրված» անվանելու համար, փոխանցում է AFP-ն։

Դատավճիռը կայացվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալները Սենդի Հուքում մահացած  երեխայի ծնողներին 4.1 միլիոն դոլարի փոխհատուցում տրամադրեցին՝  Ջոնսի պատճառած էմոցիոնալ սթրեսի համար, ով տարիներ շարունակ ստեր էր տարածում իր infowars առցանց եւ ռադիոթոք-շոուներում։

Ընդհանուր 49.3 միլիոն դոլարի վճիռը շատ ավելի քիչ էր, քան 150 միլիոն դոլարի պահանջը հայցվորներ Նիլ Հեսլինան եւ Սքարլեթ Լյուիսի կողմից, որոնց վեցամյա որդի Ջեսսին սպանվել էր Սենդի Հուքում:

Այնուամենայնիվ, Լյուիսն ասել է, որ Ջոնսը «պատասխանատվության է ենթարկվել»։

Ջոնսը, ով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեծ աջակիցն է, տարիներ շարունակ InfoWars-ում պնդում էր, որ Նյութաունում՝ Կոնեկտիկուտի, հրաձգությունը «բեմադրվել է» զենքի վերահսկման ակտիվիստների կողմից: