Արտաքին գործերի նախարարությունն անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիային:

ԱԳՆ-ի թվիթերյան հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է․

«Ջերմ շնորհավորանքներ Բոլիվիայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խաղաղության, բարգավաճման և առաջընթացի լավագույն մաղթանքներն է հղում Բոլիվիային»։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի Բազմազգ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 27-ին: 2021 թվականի հուլիսից Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրվում է նաև Բոլիվիայի Բազմազգ Պետությունում (նստավայրը՝ ք. Բրազիլիա):

2022 թվականի փետրվարից Բոլիվիայում գործում է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։