Բորիս Ջոնսոնի՝ իր վերջին ամիսները, «Չեքերս»-ի երկրպագուների շնորհիվ, հարսանեկան խնջույք կազմակերպելու եւ Դաունինգ Սթրիթում իր պաշտոնավարման ժամկետի ավարտից շաբաթներ առաջ արձակուրդ գնալու որոշումն «առեղծվածային ավարտ է առեղծվածային վարչապետության համար», գրում է The Guardian-ը։

Բրիտանական կաբինետի անդամներից մեկը խոստովանել է, որ չգիտի, թե «որտեղ է Բորիսը»։ Հեռացող վարչապետը արձակուրդ է գնացել այն բանից հետո, երբ Անգլիայի բանկը նախազգուշացրել է մեկ տարվա ռեցեսիայի մասին։

Չորեքշաբթի օրվանից Բորիս Ջոնսոնը կնոջ՝ Քերիի հետ ուշացած մեղրամիս է մեկնել։ Դաունինգ սթրիթը հրաժարվել է հստակ նշել, թե որտեղ է, սակայն The Times-ը հայտնել է, որ զույգը գտնվում է Սլովենիայում:

Ջոնսոնը սեպտեմբերի 6-ից հետո շատ ավելի ազատ ժամանակ կունենա, երբ նա պետք է իր լիազորությունները հանձնի կամ Լիզ Թրասին կամ Ռիշի Սունակին՝ որպես Պահպանողականների առաջնորդ, բայց նա, ըստ երեւույթին, որոշել է ավելի շուտ ընդմիջում կատարել:

Ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությունը մեղադրել է կառավարության երկու ավագ նախարարներին «անհայտ կորածների» մեջ, իսկ գանձապետարանի կանցլեր Նադհիմ Զահավին նույնպես այս շաբաթ արձակուրդում է։

Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի գրասենյակը հաստատել է, որ Ջոնսոնը կարճատեւ մասնավոր այցով գտնվում է երկրում՝ նշելով, որ երկու վարչապետների հետ հանդիպելու պլաններ չկան։

Սըր Էնթոնի Սելդոնը, ով գրքեր է գրել Մեծ Բրիտանիայի վարչապետների մասին, ասել է, որ Ջոնսոնի մոտեցումը շատ տարբեր է իր նախորդների մոտեցումներից։

Ջոնսոնի վերջին շաբաթներն «անտարբեր» էին այն բանցի հետո, երբ նա հայտարարեց իր հրաժարականի մասին։

Անցյալ շաբաթ Ջոնսոնին մեղադրեցին «անհետ կորելու» մեջ այն բանից հետո, երբ պարզվեց, որ նա իր վարչապետության ավարտից ընդամենը մի քանի շաբաթ առաջ արձակուրդ է գնացել։ Անցյալ ամիս նա երեկույթ էր կազմակերպել քաղաքիղ դուրս գտնվող իր տանը՝ Չեկերսում, մինչդեր կաբինետի նախարար Քիթ Մալթհաուսը հետեւում էր «Կոբրա»-յի՝  ծայրահեղ եղանակին նվիրված հանդիպումներին:

Դրանից հետո նա իր հարսանեկան խնջույքն անցկացրեց խոշոր հովանավոր լորդ Բեմֆորդի Քոթսուոլդս կալվածքում: Անցյալ շաբաթ Ջոնսոնն արձակուրդ էր գնացել։

Սելդոնն ասել է, որ ի տարբերություն իր նախորդների, ովքեր նմանատիպ իրավիճակում են հայտնվել, Ջոնսոնը № 10-ը «անգործության փեթակի» է վերածել։ «Դա ողջամիտ վարքագիծ կլիներ մեկի համար, ով կատարել է այն աշխատանքը, որն ուզում էր,- ասել է նա: - Նա ավարտում է իր լիազորությունները՝ հավատարիմ մնալով ինքն իրեն։ Նրա մեջ ամեն ինչ հակասում է սպասումներին»։