Հյուսիսային Կարոլինայում նախատեսում են AR-15-ներ տրամադրել յուրաքանչյուր դպրոցին՝ ապագայում զանգվածային հրաձգությունների դեպքում:

Ուսուցիչներին եւ դպրոցի անձնակազմին զինելու թեման ԱՄՆ-ում շարունակական քննարկման առարկա է դարձել Ուվալդեի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, եւ որոշ դպրոցներում այժմ ուսուցիչներին զենք կիրառել են սովորեցնում։

Հյուսիսային Կարոլինայի Մեդիսոն շրջանի դպրոցական համակարգը նախատեսում է AR-15-ը տեղադրել շրջանի յուրաքանչյուր դպրոցում պահարաններում, հայտնում է Asheville Citizen-Times-ը: Շերիֆ Բադի Հարվուդն ասել է, որ ինքնաձիգները դպրոցներին եւ ոստիկաններին թույլ կտան արագ պաշտպանվել դպրոցում կրակոցների դեպքում:

Շատ նահանգների դպրոցական շրջաններում քննարկվում է՝ արդյո՞ք ուսուցիչները պետք է զենք օգտագործեն՝ ապագա սպառնալիքները կանխելու համար Ուվալդեի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի ժամանակ սպանվեց 19 երեխա եւ երկու ուսուցիչ։

Պետական ​​Օրենսդիրների Ազգային Կոնֆերանսի տվյալների համաձայն՝ առնվազն 29 նահանգներ այժմ թույլ են տալիս մարդկանց, ոստիկաններից կամ անվտանգության աշխատակիցներից բացի, զենք կրել դպրոցի տարածքում։