Կոսովոյի ոստիկանությունը հայտնել է, որ Սերբիայի սահմանի մոտ իր պարեկներից մեկը կրակահերթի է ենթարկվել, հաղորդում է Reuters-ը:

Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ լարվածությունը սրվել է անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Կոսովոն հայտարարեց, որ կպարտադրի երկրի հյուսիսում ապրող սերբերին, ովքեր սերբական համարանիշներ են օգտագործում, փոխարինել դրանք Պրիշտինայի իշխանությունների կողմից տրված համարանիշներով։ Պարտավորությունն այժմ հետաձգվել է։

«Ոստիկանական մոտորանավի անմիջական հարեւանությամբ առնվազն 10 կրակոց է արձակվել, սակայն ոչ ոք չի տուժել»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Լարվածությունը թուլացնելու նպատակով երկու երկրների առաջնորդները՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, օգոստոսի 18-ին հանդիպում կանցկացնեն Բրյուսելում։