Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը:

Ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Արայիկ Մակինյանը՝ իր վարած Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի ընթանալիս, Վանաձորյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան:  

 Օպերատիվորեն ժամանել է նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել: