Ձմռան մոտենալուն ընդառաջ Եվրոպան ստիպված կլինի պայքարել Ասիայի հետ՝ ռուսական գազի համար, գրել է The Wall Street Journal-ը:

Ինչպես նշել է հրատարակությունը, կորոնավիրուսի հետեւանքով առկա սահմանափակումներից հետո Չինաստանի տնտեսական վերականգնումը կամ Ասիայում ցուրտ ձմեռը պատրվակ կլինեն բնական հեղուկ գազի արտահանման համար պայքարելու, ինչը կհանգեցնի հետագա գնաճի։

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ բարձր գները կազդեն եվրոպական տնտեսության վրա, կհանգեցնեն սոցիալական բունտի, եւ իշխանության կարող են գալ կառավարություններ, որոնք կկոտրեն արեւմտյան կոալիցիան։

Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովը ընդունել է REPowerEU երկարաժամկետ ծրագիրը` ռուսական նավթից եւ գազից արագ հրաժարվելու համար: Մինչեւ 2029 թվականը ծրագրի իրականացման համար կպահանջվի 300 միլիարդ եվրո: