Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են դիմում բարեգործական կազմակերպություններին եւ կենդանիների փրկության կենտրոններին՝ իրենց տնային կենդանիներին հանձնելու համար, քանի որ գնաճի հետեւանքով այլեւս չեն կարողանում պահել կենդանիներին, հայտնում է Mirror-ը։

«Ընտանի կենդանիների սեփականատերերը պետք է ընտրություն կատարեն իրենց տները տաքացնելու, երեխաների համար սնունդ գնելու եւ կենդանիների միջեւ», - ասել է Dogs Trust բարեգործական կազմակերպության գործառնությունների տնօրեն Ադամ Քլոուզը:

Օրինակ, այս տարի Dogs Trust-ը 18 հազար զանգ է ստացել մարդկանցից, ովքեր այլեւս չեն կարող պահել իրենց կենդանիներ, ինչը 55 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կազմակերպությունն ընդունում է շաբաթական 200 կենդանի եւ, նախքան կենդանիների համար նոր տուն գտնելը, խնամակալների կարիք ունի։