Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է հրապարակել Աղավնո գյուղից կից գրառմամբ.

«Գյուղ Աղավնո։ 

06.08.2022 -Բարև ձեզ երեխաներ։ Ի՞նչ առիթով եք հավաքվել։

 -Երեկ իմացանք, որ մի քանի օրից պետք է գնանք ուրիշ տեղ ապրելու։ Հավաքվել ենք գյուղի երեխաներով իրար հրաժեշտ տալու»։ 

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։