Երեւանի Հայրիկ Մուրադյան փողոցի թիվ 42/2 տասնութ հարկանի շենքի հորանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել են մալուխներ, էլեկտրական հաշվիչներ, 8-րդ հարկում՝ 3 բնակարանի մուտքի դուռ (երկուսը՝ ամբողջությամբ, 1-ը՝ մասնակի), շքամուքը՝ ամբողջությամբ, որպես խորդանոց օգտագործվող 4 դարակաշար և 1-ին հակում գտնվող գրախանութ-տպարանում՝ մոտ 2 խմ գիրք և թղթեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Իրականացվել են բնակիչների տարհանման աշխատանքներ․ մոտ 85 քաղաքացի տարհանվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։

 Հրդեհի հետևանքով 7 անձ ծխահարվել է։ Տուժածներից 5–ը «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել, իսկ 2-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհ է բռնկվել Հայրիկ Մուրադյան փողոցի թիվ 42/2 տասնութ հարկանի շենքի 8-րդ հարկի մակարդակում՝ մալուխների հորանում, և տարածվել 0-ից 17-րդ հարկ։