Շատ ամերիկացիներ չեն ցանկանում Ջո Բայդենին կամ Դոնալդ Թրամփին տեսնել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնին։ Համաձայն Yahoo News/YouGov-ի հարցման, որն անցկացվել է այս շաբաթ, ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Բայդենի կամ Թրամփի երկրորդ ժամկետը «ամենավատ» բանն է, ինչը կարող է պատահել երկրի հետ։

Բայդենը պնդում է, որ առաջադրվելու է՝ չնայած որոշ գործընկեր դեմոկրատների մտավախություններին։ Թրամփը պաշտոնապես չի հայտարարել առաջադրման մասին, բայց հավանություն է տվել երկրորդ ժամկետի համար իր ընտրվելու հիմքը դնող խմբի աշխատանքին։

Հարցման ենթարկված եւ գրանցված ընտրողների մոտ 41 տոկոսը հայտարարել է, որ Թրամփի ընտրվելը երկրորդ ժամկետի համար 2024թ. «ամենավատ բանը կարող է լինել երկրի համար», իսկ 39 տոկոսը նույնն ասել է Բայդենի մասին։

Հարցվածների 48 տոկոսը նշել է, որ Թրամփը ավելի վատ նախագահ էր, քան նրա հաջորդը։ 46 տոկոսը Բայդենին համարել է ավելի լավ նախագահ, քան Թրամփը։ 59 տոկոսը հայտարարել է, որ Բայդենն ավելի թույլ թեկնածու կլինի 2024թ., քան 2020թ., իսկ 40 տոկոսը նույնն ասել է Թրամփի մասին։

Հարցվածների 45 տոկոսն ասել է, որ 2024թ. կքվեարկի Բայդենի օգտին, իսկ 42 տոկոսն ասել է, որ ձայն կտա Թրամփին։