Միդ լճի ծանծաղ ջրամբարում հայտնաբերվել է  մարդկային ոսկորների չորրորդ խումբը, քանի որ երաշտը Միացյալ Նահանգների արեւմուտքում ջրի մակարդակի անկման պատճառ է դարձել, հայտնում է The Guardian-ը։

Կմախքի մնացորդների չորրորդ խումբը հայտնաբերվել է Նեւադայի Սվիմ լողափում, եւ այժմ այն գնահատվում է Քլարկ շրջանի դատաբժշկի կողմից: Առայժմ մահացածի ինքնությունը կամ մահվան պատճառը պարզել չի հաջողվել։

Լճի ջրի մակարդակն այժմ վերջին 80 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա է՝ լուրջ վտանգ ներկայացնելով ջրի աղբյուրի համար, որը որոշիչ նշանակություն ունի ավելի քան 25 միլիոն մարդու համար։ Երաշտը չորացրել է լճի վտակները, վտանգված է հիդրոէլեկտրաէներգիայի հիմնական արտադրությունը, վնաս է հասցվել նաեւ զբոսաշրջությանը: