Ռուբլին կօգտագործվի հիմնականում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ բնական գազի դիմաց վճարումների համար, ապա ակնկալվում է ազգային արժույթների ամբողջական օգտագործում առեւտրում, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական Milliyet թերթին։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո նախատեսվում է, որ ռուբլին հիմնականում կօգտագործվի երկու երկրների միջեւ բնական գազի վճարումների համար, որին կհաջորդի թուրքական լիրայի ներդրումը։ Ակնկալվում է նաեւ, որ տեղական արժույթներով առեւտուրը կպաշտպանի Թուրքիայի արժութային պահուստները»,-գրում է թերթը։