Թուրքական հինգ բանկեր սկսել են օգտագործել ռուսական «Միր» վճարային համակարգը։ Քանի որ Mastercard-ը եւ Visa-ն դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, «Միր» քարտով վճարումները ռուս զբոսաշրջիկներին թույլ կտան վճարել իրենց գնումների համար Թուրքիայում, գրում է BI-ը։

«Շատ լուրջ առաջընթաց» կա դեպի մի համակարգ, որը թույլ կտա Թուրքիայում գտնվող ռուսաստանցիներին վճարել իրենց գնումների համար, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան նույնպես համաձայնվել է ռուսական բնական գազի դիմաց վճարել ռուբլով։