Նիկոլի թիմում շատ լավ հասկանում են, որ խաղաղությունն անհնարին է թշնամու առաջ կզելով, անընդհատ զիջելով, բանակը զինաթափելով, շատ լավ գիտեն, որ իրենց քարոզած «խաղաղության օրակարգը» ֆեյք է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի 2014 թվականի օգոստոսի գրառումները, որոնց սքրինշոթերը գիշերը հրապարակեցի, միանշանակ վկայում են. Նիկոլի թիմում շատ լավ հասկանում են, որ խաղաղությունն անհնարին է թշնամու առաջ կզելով, անընդհատ զիջելով, բանակը զինաթափելով, շատ լավ գիտեն, որ իրենց քարոզած «խաղաղության օրակարգը» ֆեյք է։

Սա եւս մեկ ապացույց է, որ Նիկոլն ու իր խմբակը բնավ էլ ապուշների եւ ապիկարների, ուտոպիստական ձախական գաղափարախոսությունների տակ մնացած հարիֆների կույտ չէ։

Շատ լավ հասկանում են, թե ինչ են անում եւ ինչու են անում։

Բայց մենք (ճնշող մեծամասնությունը) շարունակում ենք անվանել նրան վարչապետ, իսկ պետությունը զավթած իր բանդան էլ՝ ՀՀ իշխանություն։ Շարունակում ենք ակնկալել Հայաստանի շահերից բխող ինչ-ինչ քայլեր»,- գրել է նա։