Թուրքիան չպետք է հայտնվի պատժամիջոցների ներքո՝ էներգետիկայի ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության պատճառով, թեեւ ամեն ինչ հնարավոր է։ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

«Ոչ, սա չի կարող եւ չպետք է պատճառ հանդիսանա որեւէ երկրորդական պատժամիջոցի համար։ Թեեւ կարելի է պատկերացնել, որ ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Բրյուսելը կշարունակեն բացարձակապես աննախադեպ ճնշում գործադրելու իրենց քաղաքականությունը բոլոր երկրների վրա, որոնք չեն ցանկանում հետեւել իրենց»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ արեւմտյան երկրները մտահոգված են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության խորացմամբ։