Թուրքական «Bayraktar» ընկերությունը Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կկառուցի, ընկերությունն արդեն գրանցել եւ հողատարածք է գնել։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում այդ երկրի դեսպան Վասիլի Բոդնարը։

«Գործարանը կկառուցվի։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ կառավարությունը հավանություն տվեց երկկողմ համաձայնագրին եւ այն ուղարկեց խորհրդարան՝ վավերացման։ Կարտադրվեն շարժիչներ, այլ պահեստամասեր, անիվներ, շատ այլ բաներ, եւ կարող են օգտագործվել  ինքնաթիռների համար:

Ե՛վ պատերազմից առաջ, եւ՛ հիմա պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտը մեր հարաբերությունների շարժիչ ուժն է։ Չնայած պատերազմին՝ մեր ընկերությունները շարունակում են կատարել իրենց պարտավորությունները։ Թերեւս ոչ այնպիսի ծավալներով, ինչպես նախատեսված է, բայց նրանք չեն թողնում այս գործը»,-ասել է նա։