Պեկինը հույս ունի, որ Երեւանն ու Բաքուն կվերացնեն տարաձայնությունները քաղաքական երկխոսության միջոցով, ինչպես նաեւ կկատարեն հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ Պեկինը ուշադրություն հետեւում է շփման գծում իրավիճակի սրման մասին հաղորդագրություններին։ «Ադրբեջանն ու Հայաստանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են։ Հուսով ենք, որ երկու կողմերը կկատարեն հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կխուսափեն իրավիճակի հետագա սրումից, ինչպես նաեւ կկարողանան վերացնել հակասություններն ու տարաձայնությունները քաղաքական երկխոսության միջոցով»,-ասել է նա։