Կոտայքի մարզում օգոստոսի 8-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը, եւ թե արդյոք վթարի հետեւանքով կա՞ն տուժածներ։