Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների եւ Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 00.25-ին, Գեղարքունիքի մարզի Արգունի գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել եւ Մուշի բաժին է բերվել 47-ամյա Արման Ա.-ն, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Խափանման միջոցը՝ կալանք: