Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովին ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մեր հարաբերություններում մենք արդեն հասել ենք տարբեր միջազգային հարթակներում թուրք դիվանագետների կողմից Ադրբեջանի շահերի պաշտպանության եւ առաջխաղացման մակարդակին, ադրբեջանցի դիվանագետների կողմից՝ Թուրքիայի շահերը՝ որպես պետական ​​շահերի... Մեր հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակի են հասել»,- ԶԼՄ-ները մեջբերում են Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը։