Շիրակցի գերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք այս պահին էլ գտնվում են այնտեղ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերիներից մեկի հարազատը։

Հիշեցնենք, որ գերիների հարազատները երեկ առավոտից նստացույց են սկսել եւ հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ վարչապետի աշխատակազմից լսել էին նրանց պահանջը, սակայն հանդիպում այդպես էլ չէր կայացել։  

Շիրակցի գերիների հարազատները շարունակում են նստացույցը եւ գիշերելու են Կառավարության շենքի դիմաց