Google ընկերության սերվիսների աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել մի շարք երկրներում։ Այս մասին երեքշաբթի տեղեկացվել է Downdetector սերվիսի էջում, որը հետեւում է հանրահայտ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։

Օգտատերերի բողոքների մեծ մասը վերաբերել է Google-ի որոնողական համակարգին։ Գրանցվել են նաեւ խնդիրներ Google Maps սերվիսի աշխատանքում։

Խափանումների ամենամեծ քանակությունը գրանցվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում։