Երեքշաբթի պղնձի արժեքը աննշան տատանվում է նախորդ աճուրդի համեմատ, թրեյդերները սպասում են ԱՄՆ-ում գնաճի մասին վիճակագրությանը, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,08 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,5 895 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), նախորդ աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 1,49 տոկոսով՝ 7 987,5 դոլար, ալյումինիումինը՝  1,22 տոկոսով՝ 2 445,5 դոլար, ցինկինը նվազել է 1,23 տոկոսով՝ 3 445,5 դոլար։