«Սոյուզ-2.16» հրթիռն արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից, այն ուղեծիր է տանում Իրանի պատվերով Ռուսաստանում պատրաստված Երկրի հեռահար զննման «Խայամ» արբանյակը եւ 16 փոքր սարքեր՝ որպես ուղեկցողներ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մի քանի րոպե հետո հրթիռը մերձերկրյա ուղեծիր դուրս կբերի «Ֆրեգատ» ցրող  բլոկը, որը հետո սարքերը կտեղակայի թիրախային ուղեծրերում։

Հրթիռի հիմնական մասում իրանական արբանյակի հետ միասին կան նաեւ CubeSX-HSE-2, «Մոնիտոր-1», UTMN, CYCLOPS, Siren, «КАИ-1», «Կուզբաս-300», Skoltech-B1, Skoltech-B2, Polytech Universe-1, Polytech Universe-2, Vizard, «Գեոսքան-Էդելվեյս»,  MIET-AIS, ИСОИ եւ ReshUCube սարքերը։ Դրանք ստեղծվել են ռուսական առաջատար բուհերի, առեւտրային ընկերությունների եւ հասարակական կազմակերպությունների կողմից։

Փոքր սարքերը նախատեսված են գիտական եւ տեխնոլոգիական հետազոտությունների, այդ թվում միջարբանյակային կապի տեխնոլոգիաների ստեղծման, էլեկտրամագնիսական ճառագայթումների չափման, Երկրի հեռահար զննման եւ էկոլոգիական իրադրության մոնիթորինգի համար։