Հորդառատ անձրեւների պատճառով Սեուլում եւ նրա արվարձաններում մահացել է վեց մարդ, վեց մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով պաշտոնական անձանց։

Նրանց տեղեկացմամբ՝ եւս ինը մարդ տարբեր վնասվածքներ է ստացել։ Բացի այդ, մայրաքաղաքում եւ մերձակա մի քանի քաղաքներում տներ, շենքեր, տրանսպորտային միջոցներ եւ մետրոյի կայաններ են հեղեղվել։

Տեղեկացվել է, որ հորդառատ անձրեւը երկրում ամենաուժեղն է վերջին 80 տարում։