Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու  հետևանքով  վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ  Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը  և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։

«Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու  հետևանքով  վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ  Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը  և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշված է հայտարարության մեջ։