Թուրքիայի եւ Սիրիայի նախագահներ Ռեջեփ էրդողանը եւ Բաշար Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ, հաղորդում է Türkiye թերթը՝ հղում անելով կառավարական շրջանակներին։

«Ինչպես գիտեք, վերջերս Սոչի այցելած նախագահ Էրդողանը կարծիքներ է փոխանակել Ռուսաստանի առաջնորդ Պուտինի հետ Սիրիայի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

Հունիսի վերջին Էրդողանն ասել է, որ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնելու Սիրիայի հյուսիսում։