ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ։

«Ես անհանգստացած եմ այն տեղեկություններից, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը եւ հարձակում գործել Արցախի ժողովրդի դեմ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրության կոչերին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- գրել է Լինդա Սանչեսը Թվիթերի իր էջում։