Բաքվում թմրամոլ ծնողները խոշտանգել են փոքրահասակ որդուն։ Այս մասին տեղեկացրել է haqqin.az-ը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ գործին միջամտել է ոստիկանությունը, երեխան վերցվել է ծնողներից եւ ժամանակավորապես տեղավորվել մանկան տանը։ Երկու տարեկան երեխայի ձեռքերին այրվածքների հետքեր են։

«Երեխային երկար ժամանակ չեն խնամել։ Նրա ծնողները թմրամոլ են, իսկ տատիկը հարբեցող է։ Թմրանյութի ազդեցության տակ ծնողներն ագրեսիվ են եղել երեխայի հանդեպ։ Ենթադրվում է, որ նա օրեր շարունակ քաղցած է մնացել»,- ասել է մանկան տան ներկայացուցիչը։