Եթե ​​թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը հայտնվի Ուկրաինայում, ապա այն կհայտնվի ապառազմականացման տակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նման օբյեկտի ստեղծման փաստը, որը, իհարկե, անմիջապես կհայտնվի ապառազմականացման թեմայի տակ, միայն կերկարացնի ուկրաինացիների տառապանքը, բայց չի օգնի խուսափել նրանից, ինչը հատուկ ռազմական գործողության նպատակն է համարվում»,-ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ թուրքական «Բայրաքթար» ընկերությունը Ուկրաինայում համանուն ԱԹՍ-ների արտադրության  գործարան կկառուցի։

Նշենք, որ «Բայրաքթար»-ը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանի փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, որի հետ հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս անվանել է «բարեկամական»։