Սաուդյան Արաբիան 10 միլիոն դոլար է հատկացրել ուկրաինացի փախստականներին։  

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մարդասիրական օգնության կենտրոնը 10 մլն դոլար է հատկացրել Լեհաստանում ուկրաինացի փախստականներին օգնելու համար։ Միապետի միջոցները կտրամադրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության  եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության  միջոցով, հաղորդում է TVP World-ը։   

Սալման հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի եւ Լեհաստանի միջեւ հարաբերություններն ամրապնդվել են վերջին տարիներին, եւ երկու երկրներն էլ ունեն ընդհանուր արժեքներ։