Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում եկեղեցու հոգեւոր հովիվը կասկածվում է անչափահաս աղջիկների նկատմամբ ոտնձգությունների մեջ, հայտնում է India Today-ը։

Հայտնի է, որ տուժած երեխաները դեպքի մասին պատմել են ծնողներին, իսկ նրանք դիմել են անչափահասների պաշտպանության մարմիններին։ Գաղտնի հետաքննություն է սկսվել, որը հաստատել է, որ քահանա Ջոն Ռոբերտը մեղավոր է սեռական ոտնձգությունների մեջ։

Տվյալները փոխանցվել են տեղի ոստիկանություն, այնտեղ քահանան ձերբակալվել է եւ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Կատարվածի մանրամասները կպարզվեն։