Էկվադորցի բիոինժեներ Խավիեր Կարվախալը հին տակառի մեջ խմորիչի 400-ամյա նմուշ է հայտնաբերել, վերականգնել է այն եւ, ըստ պատմական բաղադրատոմսի, վերստեղծել Լատինական Ամերիկայի ամենահին գարեջուրը՝ դարչին, թուզ, մեխակ եւ շաքարեղեգի նոտաներով խմիչքը, գրում է France 24-ը։
Խմորիչի նմուշով տակառը պահվում էր Կիտո քաղաքում՝ 16-17-րդ դարերում կառուցված Սուրբ Ֆրանցիսկոսի վանքում։ Կենսաինժեներն ըմպելիքի բանաձեւը գտել է ոլորտի մասին ամսագրում:
Կարվախալին գարեջուրը պատրաստել հաջողվել է միայն նախագծի մեկնարկից տասը տարի անց՝ անհրաժեշտ էր խմորիչ մշակել եւ լրացնել բաղադրատոմսի մեջ առկա բացերը։
Կարվախալն իր աշխատանքը գարեջրային եւ մանրէաբանական հնէաբանություն է անվանել։ Նա ցանկանում է գումար վաստակել հին գարեջրի միջոցով, սակայն խմիչքի վաճառքի մեկնարկի ամսաթիվը եւ դրա գինը դեռ չի որոշել։