Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց ուշագրավ մի դեպք։

Ըստ նրա՝ օրեր առաջ ինքը նստել է տաքսի, որի վարորդն ազգությամբ ադրբեջանցի էր։

«Տաքսու վարորդը հայկական անուն ուներ: Նա ասաց, որ Հայաստանում շատ կան ադրբեջանցիներ: Հետո սկսեց որպես քաղաքական գործիչ ասել, թե Արցախը ում է պատկանում: Նա ասում էր, թե Արցախում ապրել են հայեր, ինչպես ապրել են Նախիջեւանում: Կամաց-կամաց բարձրանում ենք դեպի Նորք, և ինքը զուգահեռներ է բերում, թե հայերը իրենց պահել են որպես ֆասիշտ: Ասում է, որ  Ալիեւը նման է Ստալինին, ով պատժեց գերմանացի ֆասիշտներին: Երբ մեքենայից իջնում էի, ինձ ասում է «սալամ»: Հասկանում եմ, որ նա Հայաստանում ապրող ադրբեջանցի է»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։