Ռուսաստանը հերթով ամեն ինչ հանձնում։ Դուք տեսաք՝ քանի տարածք Ռուսաստանը զիջեց Ադրբեջանին 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ շարունակում է զիջել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը «կփաթեթավորի» Ղարաբաղն ու կհանձնի։ Նա նշեց, որ ռուս խաղաղապահները պարտավոր չեն պաշտպանել հայկական շահերը, նրանք պաշտպանում են Ռուսաստանի շահերը։

«Մեր փոխարեն Ռուսաստանը մեզ չի պաշտպանի։ Մոսկվան այլ խնդիրներ ունի։ Ո՞վ է ստորագրել փաստաթուղթը, որով Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Փաշինյանը։ Ինչո՞ւ պետք է սեփական երկրում օտարերկրացի զինծառայողներին փաստաթուղթ  ցույց տամ տեղաշարժվելու համար։ Վաղը այդ զինծառայողը կվերցնի իր զենքն ու կհեռանա, իսկ նրա փոխարեն թուրք կգա։ Ես երկար տարիներ շարունակ ասել եմ, որ Թուրքիան զորքեր կմտցնի Հայաստան։ Ռուսաստանը կհեռանա եւ տեղը կզիջի թուրքերին»,-նշեց Ադիբեկյանը։

«Ի՞նչ հիմքով է նա տեղակայվում եւ ստուգում փաստաթղթերը։ Բացառված չէ, որ Փաշինյանն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել։ Եթե դա այդպես է, ապա պետք է օտարերկրացի զինծառայողից պահանջել ցույց տալ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը»,-եզրափակեց նա։