Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ օգոստոսի 9-ին, նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի արդյունքում որոշվեց դատաբժշկական հանձնաժողովի կազմում ներգրավել բժիշկների։

Պաշտպանության կողմի առաջարկած թեկնածուների հետ թե պաշտպանները, թե Աղվան Հովսեփյանը որևէ առնչություն երբևէ չեն ունեցել, հաշվի է առնվել նրանց հեղինակությունը։

Նշենք, որ գործով հաջորդ դատական նիկստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին։