Microsoft ընկերությունը հաղորդագրություն է տարածել Windows-ի օգտատերերի շրջանում՝ նախազգուշացնելով «տվյալների հնարավոր վնասման» մասին։ Այն տեղադրված է Microsoft-ի պաշտոնական կայքում՝ տեխնիկական աջակցության բաժնում։

Նախազգուշացումը վերաբերում է Windows 11 եւ Windows Server 2022 օպերացիոն համակարգերին, ինչպես նաեւ ժամանակակից պրոցեսորներով համակարգիչներին։ Իսկ թե կոնկրետ որ մոդելների մասին է խոսքը, ընկերությունը չի նշել։ Խնդիրը Microsoft-ի ՕՀ-ի ներսում առկա սխալի մեջ է, ավելի ճիշտ՝ SymCrypt գաղտնագրման գրադարանում: Եթե ​​BitLocker Drive Encryption-ն ակտիվացված է PC-ում, օգտվողը կարող է կորցնել որոշ կարեւոր տվյալներ: Microsoft-ը դեռ չի հայտարարել՝ արդյո՞ք հնարավոր է վերականգնել վնասված տեղեկատվությունը եւ ինչպես դա անել։

Հայտնի է, որ արդեն կա մի պատչ, որը շտկում է այս թերությունը, բայց միեւնույն ժամանակ այն բեռնում է համակարգը, եւ Windows 11-ը, ինչպես Windows Server 2022-ը, սկսում է «դանդաղ» աշխատել: