Թայբեյը մեղադրել է Պեկինին ներխուժում նախապատրաստելու մեջ, հաղորդում է AFP-ը։

Անցյալ շաբաթ Չինաստանը Թայվանի շուրջ սկսեց օդային եւ ծովային զորավարժություններ՝  ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան պաշտոնական այցին։ 

«Չինաստանն օգտագործել է զորավարժությունները իր ռազմական ռազմավարության մեջ՝ նախապատրաստվելու Թայվան ներխուժմանը»,-ասել է Թայվանի արտգործնախարար Ջոզեֆ Վուն։