Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, այդ թվում՝ զոհերի եւ մարդկային կորուստների մասին հաղորդումների կապակցութամբ: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստիանի հայտարարության մեջ։

«Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու եւ հետագա էսկալացիան կանխելու համար:

Ինչպես մենք բազմիցս ասել ենք ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդում, Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրների բանակցային, համապարփակ եւ կայուն լուծման կարեւորությունը։ Անցյալ շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ կապ հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ դեէսկալացիայի եւ ուղիղ շփման կոչ անելով՝ լարվածությունը նվազեցնելու համար։

«Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցել համախոհ գործընկերների հետ եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր դերի միջոցով խթանել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ օգնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման հասնել»,- ասվում է հայտարարության մեջ: