N զորամասի պահպանության գոտում այսօր՝ օգոստոսի 9-ին, անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։

Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրներն ու տեղաբաշխման կարգը, հստակեցվել է ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման հմտությունները։