Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապ հաստատելու այլընտրանքային ճանապարհ ունի, որը  Իրանի տարածքով կանցնի Արաքս գետի վրայով և կշրջանցի Հայաստանը։ Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ Ադրբեջանը, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը։

«Դա կիրականացվի, ուզում է Հայաստանը, թե ոչ։ Դա Հայաստանի համար տարածաշրջանային զարգացման ծրագրերից դուրս չմնալու հնարավորություն է ․․․ Եթե ​​Երեւանը ճիշտ որոշում չկայացնի, ապա ամենամեծ վնասը հենց իրեն կհասցնի»,- հավելել է Բայրամովը։