Լեհաստանում կանխվել է օրենքով գող Մամուկա Կվիժինաձեի նկատմամբ մահափորձը, ով արտահայտվել էր հանցավոր աշխարհի առաջնորդ Շաքրո Մոլոդոյի (Զախարի Կալաշով) դեմ, հայտնում է «ՓրայմՔրայմ»-ը։

Պարբերականի տվյալներով՝ Քութայիսի կլանի ներկայացուցիչ Կվիժինաձեն ժամանել էր Լեհաստան, որտեղ գողերի հավաք պետք է տեղի ունենար։ Նա տան պատուհանից փողոցում կայանված ավտոմեքենա էր նկատել, որում օրենքով գող Լավասոգլիի հինգ կամակատարներն էին։ Կվիժինադեի մարդիկ արգելափակել էին ավտոմեքենան, իսկ դրանում գտնվողներին տարել էին՝ երեքին սաստիկ դաժան էին ենթարկել ատրճանակի կոթով, իսկ երկուսին, ովքեր փորձել էին դիմադրել, դանակահարել էին։

Մամուկայի դեմ մահափորձի շարժառիթը կարող էր լինել այն, որ փետրվարին նա արգելափակել էր Շաքրոյի կարգադրությունը, որը վերջինս տվել էր գաղութների նայողներին, եւ դրանով իսկ խափանել էր հանցավոր աշխարհի առաջնորդի պլանները։

Հուլիսի 11-ին հաղորդվել էր, որ Վարշավայի մոտ տեղի ոստիկանությունը խափանել էր տարբեր երկրներից, հիմնականում՝ Վրաստանից, 35 քրեական հեղինակությունների հավաքը։ Հեղինակությունները հավաքվել էին՝ Ավթանդիլ Տուգուշիի, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Ավտո Սամտրեդկսի, եւ նրան ծեծի ենթարկած Վառլամ Կուխիանիձեի (Վատիա) եւ Մինդիա Գորաձեի (Լավասօղլու Բաթումսկի) միջեւ կոնֆլիկտը լուծելու համար։