Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել, տեղեկացնում է Oragir.news-ը։

Կայքը հարցում է ուղարկել քրեակատարողական ծառայությանը, թե 2018 թվականից սկսած Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, կալանավայրերում քանի դատապարտյալ-կալանավորված անձ է մահացել, քանի դատապարտյալ-կալանավորված անձ է մահացել 2022 թվականից մինչ օրս։

Այս հարցերին ի պատասխան՝ ՔԿԾ-ից հետևյալ թվերն են հայտնել․ «2018 թ․-ից 2022 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մահացել է՝

2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ (մահվան դեպքերից 10-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 8-ը քաղաքացիական բուժհաստատությունում),

2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ (մահվան դեպքերից 10-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 11-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում),

2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ (մահվան դեպքերից 3-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 2-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում),

2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ (մահվան դեպքերից 5-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում 8-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում),

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ (մահվան դեպքերից 4-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 6-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում, 1 դեպք արձանագրվել է դատարանում)»։

Հարցին, թե նշված ժամանակահատվածներում քանի՞ դատապարտյալ-կալանավորված անձ է ինքնասպան եղել, ՔԿԾ-ից պատասխանել են․

«2018 թ.-2022 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության հետևանքով մահացել է

2018թ. – 2 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 1 կալանավորված անձ,

2019թ. – 5 անձ (կալանավորված անձ),

2020թ. – 1 անձ (կալանավորված անձ),

2021թ. – 2 անձ (կալանավորված անձ),

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 2 անձ (դատապարտյալ)»։

Հաջորդիվ կայքը ՔԿԾ-ից հետաքրքրվել է, թե նշված ժամանակահատվածում՝ 2018-ից մինչ օրս, փախուստի քանի դեպք է գրանցվել, ինչին պատասխանել են․

«2018 թ.-ից 2022 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են փախուստի հետևյալ դեպքերը՝

2018թ. – փախուստի դեպքեր չեն արձանագրվել,

2019թ. – արձանագրվել է փախուստի 2 դեպք (1 դեպք արձանագրվել է քաղաքացիական բուժհաստատությունից, 1 դեպք՝ քրեակատարողական հիմնարկից),

2020թ. – փախուստի դեպքեր չեն արձանագրվել,

2021թ. – արձանագրվել է փախուստի 2 դեպք (1 դեպք արձանագրվել է քաղաքացիական բուժհաստատությունից, 1 դեպք՝ քրեակատարողական հիմնարկից),

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ՝ արձանագրվել է փախուստի դեպք (քրեակատարողական հիմնարկից)»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։